ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգում տղամարդը կրակել է հինգ մարդու և ինքնասպան եղել: Այս մասին հայտնում է Index-Journal պորտալը` հղում կատարելով իրավապահ մարմիններին:
Պորտալի տվյալներով կասկածյալը 27 ամյա Բրայան Սվիթը սպանություն է կատարել Գրինվուդի քաղաքի մոտ գտնվող տներից մեկում: Ինչպես հաղորդում է GWD Today-ը մարդիկ պատանդ են վերցվել: Դեպքի վայր են ժամանել ոստիկանները, սակայն այն բանից հետո, որ չարագործից պատասխան չեն ստացել շենք է ներխուժել SWAT հատուկ նշանակության ջոկատը և հայտնաբերել վեց մարմին: Սպանվածների թվում եղել է երկու երեխա:
Դեռևս այլ մանրամասներ կատարվածի մասին հայտնի չեն: