ՀՀ գլխավոր դատախազության մեր աղբյուրները հայտնում են, որ դատախազության կուլիսներում քննարկվում է Հ1-ի «Առաջին լրատվականի» հաղորդավարուհի Քրիստինե Մելքոնյանին ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ նշանակելու հարցը։
Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Գեւորգ Կոստանյանը շուրջ մեկ ամիս է առանց մամուլի խոսնակի էր աշխատում։ Մինչ այդ սույն պաշտոնը զբաղեցնում էր Սոնա Տռուզյանը, ով ավելի ուշ դարձավ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական, իսկ արդեն երեկ նա աշխատանքից ազատվելու մասին դիմում է գրել»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):