Կալիֆորնիայի Լոս Ալթոս քաղաքում գտնվող տունը, որտեղ Սթիվ Ջոբսը ստեղծել է Apple-ի առաջին համակարգիչները, անվանվել է պատմական տեսարժան վայր: Այս մասին գրում է The San Francisco Chronicle-ը:
Այս կարգավիճակը ռանչոն ստացել է քաղաքի պատմական հանձնաժողովի նախաձեռնությամբ: Տեսարժան վայր ճանաչելու որոշումը ընդունվել է տունը իր նախնական տեսքով պահպանելու երկու տարի տևած համառ պայքարից հետո:
Մեկհարկանի տանը երիտասարդ Սթիվ Ջոբսը հավաքել է Apple-1 առաջին հարյուր համակարգիչը Apple կազմակերպության համահիմնադիր Սթիվ Վոզնյակի և իր քրոջ Պատրիսիա Ջոբսի օգնությամբ: