Ինչպես ավելի վաղ հայտնել էր YerevanNews.am-ը, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Մարալիկի նստավայրում Արթիկի ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Հակոբյանի գործով դատական նիստին իր իսկ ներկայացրած հայտարարություններից պարզ դարձավ, որ Արդարադատության մի խումբ աշխատակիցներ պաշտոնական չարաշահումների շրջանակներում դատապարտյալի հանդեպ ապօրինի քայլեր են ձեռնարկել` նպատակ հետապնդելով վերջինիս վաղաժամկետ ազատումը հետաձգել:

Դատապարտյալի փոխանցմամբ` այն ժամանակ, երբ ինքը պատրաստվել է բողոք-դիմում ներկայացնել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալներ մայոր Աղասի Խաչատրյանի և Ռոբերտ Պետոյանի դեմ, վերջիններս սպառնացել են իրեն, որ ուտելիքի մեջ թույն կլցնեն, սակայն հետագայում, վախենալով, որ Հակոբյանը ցուցմունք կտա նաև այդ միջադեպի շուրջ, պաշտոնյաները պատճառաբանել են թե կատակ են արել:

Դատապարտյալի հավաստմամբ` նիստերի դահլիճում ներկա ՔԿՀ-ի ներկայացուցիչ Նահապետ Սարիբեկյանը նույնպես պաշտոնական լիազորությունների չարաշահում է իրականացրել` կատարելով պատվերներ: Ա.Հակոբյանը նաև նշեց, որ Սարիբեկյանն անգամ իր շահերը չի կարողանում պաշտպանել, ուր մնաց իրենը պաշտպանի:

 

Ավելի մանրամասն` YerevanNews.am-ի տեսանյութում:

 

 

YerevanNews.am-ի թղթակից Տաթև Հարությունյան