ՖԻՖԱ-ի նախագահ Զեպպ Բլատերը ներողություն է խնդրել Ռեալի և Պորտուգալիայի կիսապաշտպան Քրիշտիանու Ռոնալդու հասցեին ասված խոսքերի համար, որը ասել էր Օքսֆորդի համալսարանում ելույթի ժամանակ:
«Ձեր նամակի բովանդակությունը ինձ զարմացրեց: Ես կցանկանայի պարզաբանել, որ Օքսֆորդում ելույթի ժամանակ չէին քննարկվում Ոսկե գնդակ ստանալու թեկնածուները: Ելույթի վերջում ինձ խնդրեցին համեմատել Ռոնալդուին և Մեսսին` ընտրելով նրանցից մեկին: Այդ ժամանակ ես ասեցի, որ Մեսսին նման է որդու, որին ցանկանում է ունենալ յուրաքանչյուր մայր: Սակայն ես ցանկանում եմ մեկ անգամ ևս ճշտել, որ ինձ համար Ռոնալդուն գտնվում է նույն մակարդակի վրա, ինչ Մեսսին: Նրանք երկուսն էլ կարկառուն ֆուտբոլիստներ են: Խորապես ցավում եմ, որ այս իրավիճակը ստացել է այսպիսի ռեակցիա և ես ներողություն եմ խնդրում դրա համար: Երբեք մտադրություն չեմ ունեցել ինչ-որ կերպ անհարգալից վերաբերմունք դրսևորել Ռեալի, նրա խաղացողների կամ երկրպագուների նկատմամբ »,- Ռեալի նախագահ Ֆիորենտինո Պերեսին ուղղված դիմումն է մեջբերում Marca-ն:
Նման նամակ Բլատերը ուղարկել է նաև Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆերնանդու Գոմեշին:
«Հարգելի Քրիշթիանու Ռոնալդու ես ներողություն եմ խնդրում, եթե Դուք տխրել եք իմ թեթևամիտ պատասխանով մասնավոր միջոցառման ժամանակ: Ես չեմ ցանկացել Ձեզ վիրավորել: Իմ լավագույն ցանկությունները»,- գրել է Զեպպ Բլատերը Twitter_ի իր միրոբլոգում: