Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի փոխանցմամբ` Հայաստանի կանանց ֆուտբոլի հավաքականում անելիքներ չկան:

«Հայ մարդն իր աղջկան չի տանում ֆուտբոլի: Հայ տղամարդը թույլ չի տալիս իր 8 տարեկան աղջիկը գնա ֆուտբոլում ջարդվի: Իմ ուշադրության կենտրոնում տղամարդիկ են, տղամարդկանց ֆուտբոլը»,- նշեց Հայրապետյանը:

Լրագրողի այն դիտարկմանը, թե հնարավոր չի՞ արդյոք ֆեդերացիան միջնորդի, որպեսզի կանանց ֆուտբոլը առաջընթաց ունենա Հայաստանում, Հայրապետյանն ասաց. «Կարողա՞ ես ամենադեմոկրատն եմ, որ տենց հարց լուծեմ: Հայ տղամարդն ու կինը չպետք ա հավասար լինեն, տղամարդը կդադարի հայ տղամարդ լինելուց: Պետքա բզբզայիք, որ հրապարակայնորեն ասեի՞»,- ասաց Հայրապետյանը: