Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը Հայաստանի՝ Մաքսային միության անդամակցության հարցով հայտնի է բոլորին. Մոսկվան ողջունում է Երևանի այդ նախաձեռնությունը և պատրաստ է նրան օժանդակել այս հարցում: Այս մասին Regnum գործակալությանը հայտնել է հայտնի քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի Մերձբալթյան բաժնի ղեկավար Միխաիլ Ալեքսանդրովը՝ մեկնաբանելով  Ռուսաստանի «Առաջին ալիքի» մեծ աղմուկ բարձրացրած հաղորդմանը, որտեղ անդրադարձ էր կատարվել նաև Հայաստանի՝ Մաքսային միության անդամակցության հարցին:
Հիշեցնենք, որ «Воскресные Новости» հաղորդման ժամանակ «Первый канал»-ի ռեպորտաժը մեծ աղմուկ էր բարձրացրել Հայաստանում, քանի որ լրագրողների կողմից կատարվել էր պնդում կապված Մաքսային միություն մտնելու Հայաստանի հեռանկարների մասին:

«Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու ցանկությանը պատասխանել են, որ մոտակա ժամանակներս դրանք ցանկություն էլ կմնան Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի տարածքային չլուծված հարց ունենալու պատճառով»,- նշվում է Մինսկում Եվրասիական գերագույն տնտեսական խորհուրդի նիստի արդյունքների մասին ռեպորտաժում:
Ալեքսանդրովը նշել է, որ դեռևս պարզ չէ, թե ինչ է եղել լրագրողի հայտարարությունը՝ սեփական գործունեության պտուղ, թե վերևից «հրահանգ»: «Հնարավոր է նրան հուշել են , այսպիսի բան բաց թողնել եթեր, ընդ որում պարտադիր չէ վերևից, սական հնարավոր է նա անձամբ է որոշել տեղեկատվությունը մատուցել նման տեսքով: Այստեղ կարող են լինել բազմաթիվ գործոններ, որոնց արդյունքում հնչել է պաշտոնականի հետ չհամընկնող դիրքորոշում: Ենթադրում եմ, որ Հայաստանում պետք է ճշտեն այս հարցը պաշտոնական դիվանագիտական ուղիներով ԱԳՆ-ի միջոցով և հանեն բոլոր հարցերը»,- նշել է Ալեքսանդրովը:
Միաժամանակ փորձագետի խոսքերով սթափեցնում է ռուսական իշխանությունների կամ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հանրային ռեակցիայի բացակայությունը: «Նրանք ինչ է համարում են, որ պարտավոր չեն մեկնաբանել հասարակական լրատվամիջոցներից, մասնավորապես «Первый канал»-ից հնչած տեղեկատվությանը: Մյուս կողմից հնարավոր է նրանք դեռս չեն որոշել, թե ինչպես մեկնաբանել այն: Ամեն դեպքում ոչ հաստատում, ոչ ժխտում և համապատասխան գնահատական մենք դեռևս չենք տեսել և այլ հարցը անհանգստություն է առաջացնում»,- նշել է փորձագետը:
Ալեքսանդրովը հիշեցրել է, որ Մոսկվան Երևանին Մաքսային միության անդամակցության հարցում բազմիցս անգամ է իր օժանդակության մասին հայտնել:« Հայաստանի և Ռուսաստանի նախագահների համատեղ հոկտեմբերի 3-ի հայտարարության մեջ ուղղակիորեն նշված է, որ Ռուսաստանը օժանդակում է Հայաստանին այս նախաձեռնության մեջ: Բացի դա հոկտեմբերի 25-ին Մինսկում տեղի ունեցած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդի ժամանակ ընդունվել է Հայաստանի՝ Մաքսային միությանը և միասնական տնտեսական տարածքին միանալու մասին երեք փաստաթուղթ. «Մաքսյաին միությանը և Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի հետ Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու մասին» որոշման նախագիծը, Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի մասնակցության հայտարարությունը, Հայաստանի հանրապետության և Եվրասիական տնտեսական հանձնախմբի միջև համագործակցությունը խորացման մասին մեմորանդումը: Այս պաշտոնական փաստաթղթերը, որոնց առկայության պայմաններում ոչ պաշտոնական դեմքերի մեկնաբանություններին և հայտարարություններին, այդ թվում նաև հեռուստացույցից կատարված, արձագանքել իմաստ չկա, դրանք կորցնում են իրենց նշանակությունը»,- ընդգծել է քաղաքագետը:
Ընդհանուր առմամբ, ինչպես համոզված է Միխաիլ Ալեքսանդրովը, Մաքսային միությունում Հայաստանի անդամակցությանը դրական են գնահատում:« Ռուսաստանում իհարկե այս և այլ հարցերով կան բազմաթիվ կարծիքներ: Կան տարբեր լոբբիստական խմբավորումներ, որոնց մեջ մտնում են նաև ադրբեջանցիները: Սակայն քաղաքական կշռադատման վերջնական արդյունքները արտահայտվել են Պլադիմիր Պուտինի կողմից սեպտեմբերի երեքին: Ինչ վերաբերվում է երկու անդամ այլ պետություններին՝ Բելառուսին և Ղազախստանին, ապա իհարկե կարելի է ուշադրություն դարձնել Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը այն մասին, որ Հայաստանը ոչ այսօրը, ոչ վաղը չի միանա Մաքսային Միությանը, իսկ սեպտեմբերի երեքի հայտարարությունը կեսքայլ է, սակայն սա քայլ էր Մաքսային միությունում Բելառուսի ձայնը  աճուրդի հանելու համար, սակայն Բաքուն նախընտրեց ուշադրություն չդարձնել նրա հայտարարությանը: Մի խոսքով այդ հայտարարությունը անարդյունք մնաց: Ինչ վերաբերվում է Ղազախստանին, ապա այս երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հստակ ռազմավարական ընտրություն է կատարել հօգուտ Մաքսային միության շրջանակներում Ռուսաստանի հետ համագործակցությանը: Ես չեմ մտածում, որ թյուրքական եղբայրության մասին քաղցր խոսքերը կարող են դրդել նրան փոխելու  իր դիրքորոշումը»,- մեկնաբանել է նա: