Հայաստանում Ռուսաստանի ռազմական բազան կարող է ներքաշվել ռազմական կոնֆլիկտի մեջ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունների դեպքում: Այս մասին հայտնել է Գյումրիում գտնվող 102-րդ ռուսական ռազմական բազայի հրամանատար, գնդապետ Անդրեյ Ռուզինսկին «Красная звезда» պարբերականին տված հարցազրույցի ժամանակ:
Նրա խոսքերով ռազմական բազայի պատասխանատվության տակ գտնվող շրջանի ռազմա-քաղաքական իրավիճակը շարունակում է մնալ լարված և բնութագրվում է մի շարք ապակայունացման գործոնների առկայությամբ՝ «կապված տարածաշրջանում հայ-ադրբեջանական հակամարտության հնարավոր սրացմամբ»: « Ադրբեջանի ղեկավարության կողմից ուժի միջոցով Լեռնային Ղարաբաղի վրա իրավասության վերականգման որոշման դեպքում ռազմական բազան կարող է ներքաշվել զինված կոնֆլիկտի մեջ համապատասխան ՀԱՊԿ շրջանակներում Ռուսաստանի Դաշնության կողմից ստանձնած պարտավորությունների: Մի շարք միջկառավարական համաձայնագրերի համապատասխան խաղաղ ժամանակ ռազմական բազան կատարում է ռազմավարական զսպման առաջադրանքներ, ներգրավված է ՀՕՊ միջոցների ռազմական հերթապահության համար և օժանդակություն է ցուցաբերում Հայաստանի հանրապետությունում Ռուսաստանի Անվտանգության դաշնային բյուրոյի տարածաշրջանային սահմանապահ վարչության սահմանապահ ջոկատներին»:
Ռուզինսկին նշել է, որ ռազմական բազայի մեջ մտնում է 13 հիմնական ռազմական ստորաբաժանում և համակողմանի օժանդակության 17 ստորաբաժանում, ինչպես նաև տրամադրության տակ են գտնվում  ЗРК «С-300В», ЗРК БУК-М1-2, «Սմերչ» ՀԿՌՀ կայանները և ՄիԳ -29 ռազմական ուղղաթիռներով ավիաբազան: