Մոսկվայի «Սպարտակը» երեկ Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16-րդ փուլում հյուրընկալել է Յարոսլավլի «Շիննիկին»: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի և «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը: Հանդիպումը ավարտվել է «Սպարտակի» հաղթանակով 1:0 հաշվով, գոլի հեղինակ է դարձել 11 մետրանոց հարվածից հետո Դմիտրի Կոմբարովը: Հանդիպմանը չի մասնակցել Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով մարզման ժամանակ կոճի վնասվածք է ստացել: