Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին չորեքշաբթի օրը հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին:
«Դամասկոսում Բրահիմին հանդիպել է նախագահ Բաշար Ասադի հետ, իսկ երեկ ԱԳ նախարար Վալիդ Մուալեմի հետ»,- ասել է Նեսիրկին: Հաղորդում է Риа Новости-ն:
Հանդիպման մանրամասների մասին չի նշվում:
Նեսիրկիի խոսքերով Բրահիմին նաև շարունակում է շփումները Սիրիայի «տարբեր ընդդիմադիր խմբավորումների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը լրագրողների առաջ ելույթ կունենա ուրբաթ օրը և դրանից հետո կմեկնի Բեյրութ այդ երկրի ղեկավարության հետ հանդիպելու նպատակով: