Նախկին աշխարհի չեմպիոն «Կատաղի ցուլ» Վիկ Դարչինյանը ավելի հասունացել է և պատրաստ է իր ռեվանշին՝ նախկին աշխարհին չեմպիոն Նոնիտո Դոնաիրի դեմ մարտին: Դարչինյանը փորձելու է վերականգնել իր հեղինակությունը Դոնաիրի հետ մարտում, որը տեղի է ունենալու եկող շաբաթ նոյեմբերի 9-ին Տեխասում:
«Սա կարևոր մենամարտ է ինձ համար: Ես լավ մարզված եմ : Ես լավագույն մարզավիճաում կլինեմ»,- այս մասին նշել է Դարչինյանը Fightnews.com-ին Կալիֆորնիայի Գլենդել քաղաքում, որտեղ մարզվում է վերջին երկու ամսվա ընթացքում:
Վեց տարի առաջ էր, որ մինչև այդ անպարտ Վիկ Դարչինյանը պաշտպանում էր իր IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը երիտասարդ և անփորձ Նոնիտո Դոնայիրից, սակայն վերջինիս կարճ հարվածը հասավ Դարչինյանի ծնոտին և հինգերորդ ռաունդում տապալեց նրան:
«Ես չգիտեի, ով էր վեց տարի առաջ: Ոչ մեկ նրա մասին չէր լսել, նա թիվ ութերորդ կամ իներորդն էր: Բոլորը գիտեն, որ եթե նրա հարվածը չհասներ ինձ, ես նրան նոք աութի կենթարկեի: Ես կապվեցի Ֆրանկ Էսպինոզայի հետ, քանի որ գիտեի, որ Գարի Շոուի հետ միասին ես երբեք չէի մենամարտի Դոնաիրի հետ: Ես այս մենամարտին սպասել եմ վեց տարի և Գարի Շոուն չէր կարող այն իրականացնել, ուստի շնորհակալ եմ Top Rank-ին, որոնք տվեցին ինձ ռևանշի հասնելու հնարավորություն:Ես դեռևս նոք աութի հույս ունեմ: Այս անգամ ես չեմ կրկնի իմ սխալները և կօգտագործեմ իմ ամբողջ հմտություններս: Ես գիտեմ, որ նա վախեցած ճուտիկ է: Ես գալիս եմ ապացուցելու դա: Ես գալիս եմ նրան ջախջախելու: Ես գալիս եմ ոչնչացնելու համար: Ես ստեղծել եմ նրան, ես էլ նրան կկոտրեմ: Հոգեպես պատրաստ եմ այդ մենամարտին: Ես գալիս եմ նրան ուղարկելու թոշակի: Այն մեծ մարտ է լինելու: Ես պատրաստ կլինեմ: Ես պատրաստվում են ոչնչացնելու նրան: Ես գալիս եմ պարտության մատնել 2012 թվականին տարվա մարտիկին: Ես ցանկանում եմ բոլորին ապացուցել, որ նա ոչ ոք է»,- ասել է Դարչինյանը: