Ռուսաստանի ԱԳՆ-ի՝ Մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության լիազորված անձ Կոնստանտին Դոլգովը, մեկնաբանելով ռուս երգիչ Գրիգորի Լեպսի շուրջ ստեղծված իրավիճակը, համարում է անընդունելի, երբ ԱՄՆ-ն կամայականորեն պիտակավորում է և ոտնահարում է անմեղության կանխավարկածի հիմնարար սկզբունքը: Դոլգովը ակնկալում է, որ ամերիկյան իշխանությունները այդ կապակցությամբ կներկայացնեն մանրամասն բացատրություններ:
«Ռուսաստանի ԱԳՆ հստակ կերպով համոզված է, որ արդյոք Ռուսաստանի քաղաքացին մեղավոր է ինչ-որ հարցում կամ ոչ պետք է որոշվի երկրի ներսում, ռուսական դատա-իրավական համակարգի սահմաններում: Այդ պատճառով սկզբունքորեն անընդունելի է այն իրավիճակը, երբ այդ դերը իր վրա է վերցնում ԱՄՆ-ն, կամայականորեն պիտակավորում է և ոտնահարում է անմեղության կանխավարկածի հիմնարար սկզբունքը»,- հայտարարել է Դոլգովը:
Ինչպես նաև ՌԴ ԱԳՆ կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել իր ազգային օրենսդրությունը էքստրատարածքային կիրառելու ջանքերը:
«Կցանկանայինք այս կապակցությամբ ընդգծել, որ Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ մեղադրանքները պետք է ուղղել Ռուսաստանի իրավապահ օրգաններին հաստատված գործընթացի շրջանակներում և չփորձել հերթական անգամ իր ազգային օրենսդրությունը էքստրատարածքային կիրառել: Դժբախտաբար բավարար օրինակներ կան, երբ մեր հայրենակիցները ենթարկվում են բացահայտ խտրականության ներառյալ չհիմնավորված վիզային և ֆինանսական պատժամիջոցները»,- հայտարարել է Դոլգովը:
Ամերիկայի Ֆինանսների նախարարությունը ավելի շուտ հայտարարել են վեց մարդու և չորս կազմակերպության նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին, որոնք ենթադրաբար կապ ունեն Brothers' Circle հանցավոր խմբավորման ղեկավարներ Վլադիսլավ Լեոնտևը և Գաֆուր Ռահիմովի հետ: Այդ ցուցակում նշվում է նաև Ռուսաստանցի անվանի երգիչ Գրիգորի Լեպսը: