Աշխարհում ամենախոշոր պոռնոարտադրության կազմակերություններից մեկը Vivid Entertainment հայտարարել է, որ պատրաստ է վճարել մեկ միլիոն դոլար, անգամ ավելին դերասանուհի Թորի Սփելինգի ընտանեկան սեքս տեսանյութի համար, ով հայտնի է դարձել ճանաչված «Բեվերլի-Հիլս,90210» սերիալի շնորհիվ: Այս մասին հայտնում է TMZ-ը:
Իր որոշման մասին Vivid Entertainment-ի ղեկավար Սթիվ Հիրշը Սփելինգին հայտնել է նամակի միջոցով, որից մի հատված հրապարակել են ամերիկացի լրագրողները:
« Սա լուրջ առաջարկություն է, որը կարող է լուրջ օգնել ձեր բարդ ֆինանսական կարգավիճակում: Այնուամենանից մենք կցանկանայինք տեսնել այդ տեսանյութից մեկ հատված, որպեսզի համոզվենք նրա վավերականության մեջ»,- դերասանուհուն է գրել պոռնոմագնատը:
Այն մասին, որ իր մասնակցությամբ սեքս տեսանյութ գոյություն ունի «Բեվերլի Հիլսի» աստղը գրել էր իր ինքնակենսագրական գրքում: Գրքում նշվում է, որ Սփելլինգը և վերջինիս ամուսին Դին Մաքդերմոթը տեսանկարել են իրենց սեքսը 2009 թվականի սուրբ Վալենտինի օրը: