«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ նախօրեին կտրուկ վատացել է ՀՀ ԱԱԾ պետ Գարիկ Հակոբյանի առողջական վիճակը, և նրան անձնական ինքնաթիռով շտապ տեղափոխել են Գերմանիա։ Երեկ՝ ողջ օրվա ընթացքում, տեղեկություններ էին շրջանառվում, որ Գ. Հակոբյանի առողջական վիճակն այնքան ծանր է, որ հնարավոր է՝ նա այլևս չշարունակի պաշտոնավարումը։

Ավելին, բժիշկները ևս Հակոբյանին կտրականապես արգելել են լարված աշխատել։ Երեկ թե՛ ՀՀԿ-ականները, թե՛ Գ. Հակոբյանի մտերիմ շրջապատից տարբեր մարդիկ հաստատում էին ԱԱԾ պետի առողջական վիճակի մասին լուրերը, բայց և նշում, որ իրենք չունեն հավելյալ ինֆորմացիա»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։