Նեյեմբերի մեկից Գերմանիայում ծննդյան վկայականներում երեխայի սեռը նշելու հատվածը կարելի է դատարկ թողնել: Առանց որոշակի սեռի փաստաթուղթներ հանձնվելու են այն նորածիններին, որոնք ծնվել են միաժամանակ կանացի և տղամարդու հատկանիշներով:
Այսպիսով Գերմանիան դարձել է Եվրոպայում առաջին պետությունը, որտեղ պաշտոնապես ընդունվել է երրորդ, անորոշ սեռի պատկանող մարդկանց:
Նախկինում ծննդյան վակայականներում անպայման պետք էր նշել, թե նորածինը տղա է, թե աղջիկ: Հերմաֆրոդիտ ծնված երեխաների ծնողները ստիպված էին լինում որոշում կայացնել, թե վերջապես ով կլինի իրենց երեխան երբ մեծանա՝ տղա թե աղջիկ, ինչից հետո կատարում էր համապատասխան վիրահատությունը:
Հաշվի առնելով, որ նման պարագաներում իրավիճակը պարզվում է միայն սեռական հասունացման ժամանակ, ապա ֆիզիկական և հոգեբանական միջամտությունը այսպիսի հարցերում կարող է ունենալ շատ վատ հետևանքներ: Այժմ նորածինի ծննդյան վկայականը ստանալու ժամանակ սեռը նշելու հատվածը կարելի է թողնել դատարկ:
Ինչպես տեղեկացնում է НТВ գործակալությունը չեզոք սեռով ծննդյան վկայականներ կան Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Բանգլադեշում և անգամ Պակիստանում: