Ամերիկայի Միչիգան նահանգից գործարարը հայտարարել է, որ ԱՄՆ իշխանություններին է փոխանցել տվյալներ Ուսամա բեն Լադենի գտնվելու վայրի մասին ահաբեկիչի վերացնելուց մի քանի տարի առաջ և դրա համար համար պահանջել է 25 մլն դոլար պարգև: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ հղում կատարելով գործարարի փաստաբաններին:
ՀԴԲ-ի ղեկավար Ջեյմս Կոմիին ուղղված Իրավական Loevy & Loevy կազմակերպության նամակում հաստատվում է, որ Թոմ Լին պակիստանյան հետախուզության աշխատակիցներից մեկից ստացել է տեղեկատվություն, որ ահաբեկիչը թաքնվում է Աբբոթաբադ քաղաքում: Դրանից հետո դեռևս 2013 թվականին գործարարը ԱՄՆ իշխանություններին բացահայտել է, որ «Ալ Ղայիդա» ահաբեկչության միջազգային կազմակերպության ղեկավարի ապաստարանի կոորդինատորները»,- նշվում է նամակում:
Բեն Լադենին բռնելու համար 25 մլն դոլարի չափով պարգևի մասին առաջարկվել էր Պետդեպարտամենտի կողմից «Արդարադատության համար պարգև» ծրագրի շրջանակներում: Հիշեցնենք, որ Բեն Լադենը սպանվել է աերիկյան հատուկ ծառայության մարտիկների կողմից 2011 թվականի մայիսի 2-ի գիշերը Պակիստանի հյուսիսում գտնվող Աբբոթաբադ քաղաի մոտ գտնվող տանը: Այդ նույն տարվա մայիսի վերջին իշխանությունները հայտարարել էին, որ պարգևը ոչ մեկին չի հասել, քանի որ ահաբեկիչի ոչնչացման օպերացիան պատրաստել են բացառապես ռադիոէլեկտորանային հետախուզության տվյալների հիման վրա: