Հայազգի սուպերմոդել Քիմ Քարդաշյանը այս շաբաթ ևս հայտվել է ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում:

Վերջինս սիրում է, երբ բոլորը իր մասին են խոսում: Դեռ մի քանի շաբաթ առաջ նա նշանադրվեց երգիչ Քայնե Վեսթի հետ, ով հայտարարեց որ իր նշանածն ավելի հեղինակավոր է և ազդեցիկ քան ԱՄՆ առաջին տիկինը,-այս մասին գրում է hraparak.am-ը:
Քիմը կարծես ցանկանում է ապացուցել նշանածի ասածը.
Իսկ այսօր Քիմին տեսնում ենք հեղինակավոր ամերիկյան թոք -շուներից մեկի ժամանակ որպես հյուր, որտեղ մեր «հայրենակցուհին» ջանք ու եռանդ չի խնայել, որ իր մասին դեռ երկար խոսեն:
Նորաձևության ամսագրերը Քիմի հանդերձանքը քննադատության են արժանացրել ասելով, որ սպիտակ թափանցիկ զգեստի հետ սև գույնի ներքնազգեստ կրելը անճաշակություն է, որոշներն այն անվանել են համաձակ և ինքնատիպ քայլ:
Հակառակ հնչած կարծիքներին զգեստի հեղինակ ընկերությունը` «Dolce&Gabbana» նորաձևության տունը հավանության է արժանացրել Քիմի սպիտակ զգեստը սև ներքնազգեստով կրելու համաձակ քայլը: