ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այցով գտնվում են Ադրբեջանում:
Ինչպես հաղորդում է АПА գործակալությունը Լեռանյին Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջնորդներ Ժակ Ֆորը(Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքը(ԱՄՆ) և Իգոր Պոպովը(Ռուսաստան) այսօր հանդիպում են ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ում հետ քննարկելու են հակամարտության կարգավորման բանակցությունների հետագա ընթացքը:
Այսօր էլ համանախագահները ուղևորվելու են Երևան, որտեղ հանդիպելու են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: 
Նշենք, որ համանախագահների՝ տարածաշրջան այցելության նպատակը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպում կազմակերպելն է: