Թուրքիայում երկու ամիսների ընթացքում հրաժարական են տվել ավելի քան հազար սերժանտներ՝ հաղորդում է Milliyet թերթը:
Թերթի տվյալներով՝ զանգվածային հրաժարականների պատճառը զինվորականների դեմ դատն է, որոնք մեղադրվում են 1980 թ. սեպտեմբերի 12-ին ռազմական հեղաշրջման մեջ:
Հաղորդվում է նաև, որ սերժանտների հետ հրաժարական է տվել Թուրքիայի զինված ուժերի շուրջ 700 սպա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի նախկին նախագահ Քենան Էվրենին, ով, լինելով Գլխավոր շտաբի հրամանատար, գլխավորել է ռազմական հեղաշրջումը, սպառնում է ցմահ ազատազրկում: