Վրաստանի նոր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու երդումնակալությանը արարողությանը հրավիրվելու են նախկին նախագահ Էդուարդ Շեվարդնաձեն և գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Այս մասին հայտնել է  Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջեկիձեն: Հաղորդում է Грузия Новости-ն:

Գեորգի Մարգվելաշվիլու երդումնակալությունը, ով հոկտեմբերին կայացած ընտրությունների ժամանակ ստացել է 60%-ից ավել ձայն, տեղի է ունենալու նոյեմբերի 17-ին:
Փանջեկիձեն երդումնակալության կառավարական հանձնախմբի նախագահի տեղակալն է: Հանձնախմբի գործերը կառավարում է վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: Հանձնախմբի հերթական նիստը տեղի է ունենալու երկուշաբթի օրը Վրաստանի ԱԳՆ-ում:
«Հոկտեմբերի 27-ին մենք եվրոպական ձևաչափերին համապատասխան ընտրություններ ենք անցկացրել և համապատասխանաբար երդումնակալությունը նույնպես եվրոպական է լինելու: Եվրոպայի մեծ պետություններում երդումնակալության արարողությունը տեղի է ունենում խորհրդարանի նիստերի սրահում: Դժբախտաբար Թբիլիսիում մենք հնարավորություն չունենք դրա համար, այդ պատճառով մենք գտել ենք օպտիմալ տարբերակ և երդումնակալությունը տեղի կունենա շենքի բակում»,- հայտարարել է Փանջիկիձեն:
Նրա խոսքերով երդումնակալության հանդիսավոր արարողությանը անպայման «ռազմական բաղադրիչ տարր է ունենալու», սակայն ծանր զինտեխնիկա և ավիացիա չեն ընդգրկվելու:
« Նոր նախագահի երդումնակալության ժամանակ ծախսվելու է շատ ավելի քիչ, քան երբևիցե»,- հայտարարել է Փանջեկիձեն:
Տվյալ պահին արդեն հայտնի է, որ երդումնակալության արարողությունից անմիջապես հետո Մարգվելաշվիլին ուղևորվելու է Հերոսների հրապարակ, որտեղ հարգանքի տուրք է մատուցելու Վրաստանի միասնության համար զոհվածների հիշատակը: Նույն երեկոյան տեղի է ունենալու հանդիսավոր ընդունելություն և համերգ Ռուսթավելիի անվան պետական ակադեմիական թատրոնում:
Էդուարդ Շեվարդնաձեն և Միխեիլ Սաակաշվիլին դեռևս չեն հայտնել, թե արդյոք ընդունել են երդումնակալության հրավերքը, թե ոչ: