Սամաթիայում հայ տարեց կանանց վրա հարձակման մեջ կասկածյալ Մուրադ Նազարյանը գործը քննվել է Ստամբուլի ծանր հանցագործությունների 2-րդ դատարանում:
Դատարանում կողմերը ներկայացվել են մեղադրվող ձերբակալված Մուրադ Նազարյանը, Մարիցա Քյուչուքի բարեկամներ Զադիկ Քյուչուք Կրտսերը և Յասար կրտսերը:
Դատական լսումների ժամանակ Մուրադ Նազարյանը սենսացիոն հայտարարություն է կատարել, որի համաձայն իրեն ստիպել են հարձակվել հայ տարեց կանանց վրա: Նա հայտարարել է, որ երեք անձնավորություն իրեն ստիպողաբար տեղափոխել են զոհի տուն: Այնուհետև նրանք դանակով հարվածներ են կատարել հայ կնոջը,որից հետո նա փախչել է: Նրանք կտրել են իր մատը և քսել տնից հայտնաբերված փաստաթղթի վրա: «Ես եթե տեսնեմ այդ մարդկանց լուսանկարը, կարող եմ ճանաչել նրանց: Ես վախեցած էի, իսկ այժմ այլընտրանք չկա: Ես չեմ կարողանում քնել գիշերները: Եթե ես արած լինեի սպանությունը, կփախչեի դեպքի վայրից, ոչ թե կմնայի այնտեղ, որ ինձ ձերբակալեն»,- ասել է Նազարյանը:Այս մասին հաղորդում է Agos-ը: