Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքականությունը հանգած իրավիճակում է հայտնվել, արժեզրկվել են իրենց ընդդիմադիր հայտարարած բոլոր ուժերը, վարկաբեկվել է վաղուց իշխանությունը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի հայտարարություն արեց Հայաստանի մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը, ով համոզված է, որ ոչ տեսական մտքի առումով, ոչ հայեցակարգային առումով երկու հակամարտող կողմերն էլ իրենցից ոչինչ ուղղակի չեն ներկայացնում, արժեզրկված են, չկան ժողովրդի հոգու դավթարում:

«Այս մղձավանջային իրավիճակի մեջ ներքաղաքական խորը ճգնաժամի պայմաններում արտաքին մարտահրավերներն ավելի մեծ թափով են պրեսինգի ենթարկվում քաղաքական համակարգը: Գաղափարական վաակումի պայմաններում առաջին խնդիրն այն է, թե ազգը կարող է իր պոտենցիալ ռեզերվով տալ նոր գաղափարական նշխարք, նոր հայեցակարգային մոտեցումներարտաքին և ներքին մարտահրավերներ լուծելու»,- իր խոսքում նշեց Հակոբյանը` հավելելով, որ ամենաակտուալ հարցերն այսօր Արցախյան հիմնահարցն ու ՄՄ-ի մեջ ընդգրկվելու գործընթացները:

Նրա գնահատմամբ` ՄՄ-ին միանալու գործընթացի վիճակը նետված է, և այն քաղաքական գործամոլները, որորք հույսեր են փայփայում, թե նոյեմբերի 29-ին Վիլնյուսում Ասոցացման համաձայնագիրը սեկվեստելիզացիայի ենթարկելու ճանապարհով կարելի է ինչ որ մի պայմանագիր ստորագրել Եվրոպային շնանալու և ռևերանսներ անելու համար ստորագրել, իր կարծիքով` տապալված է:

«Մաքսային միություն արտահայտությունը, որը քողարկող բառակապակցություն է, բացարձակ մաքսային հայեցակարգի հետ կապ չունի: Այս քողարկող արտահայոտությոան տակ թաքնված է մեծագույն գաղափար` պանամերևիկյան հեգեմոնիզմի առաջը կանգնեցնելու, նրա ագրեսիվ, ռեգրեսիվ ռեակցիոն հետադիմական, արտաքին նվաճողական, այսպես կոչված` հեգեմոնիան կանգնեցնելու նոր գեոքաղաքական կենտրոն` հանձինս` էվոլուցիոն նոր միության ստեղծման ճանապարհով: Այնպես որ, ոչ միայն մաքսային, այլև առաջին հերթին 5 ինտեգրացիոն այլյանսներ կստեղծի այդ միությունը»,- ասաց Հակոբյանը, ում բնորոշմամբ` առաջինը տարածքային ինտեգրացիան է, միասնական քաղաքացիություն, ֆինանսական և բանկային ինտեգրացիա, բանկային ինտեգրացիան Եվրոպան դեռ նոր է ցրցան տալիս, միասնական տնտեսական գոտի, տարածք, միասնական աշխարհիկ գաղափարախոսություն, միասնական արտաքին և ներքին քաղաքականություն և ամենակարևորը, ըստ Հակոբյանի, այն է, որ սրանք կապահովեն ազգի ֆիզիկական և կենսաբանական անվտանգությունը:

«Եթե որոշ արևմտյան լակիրներ այսօր հորջորջում են, թե Եվրոմիությունը ավելի բարձր քաղաքակրթության աստիճան կարող է ապահովել մեզ, դատական բարբաջանքներ են: Եվրոպան մեզ երբեք արտադրողական ուժերի զարգացման համար ոչինչ չի տալու, բացի, այսպես կոչված, օրենսդրական դաշտի գլոբալիզացիայի գործընթացներից»,- ասաց Հակոբյանը` նշելով, որ ինքը ևս, 2011 թվականին նամակ է հղել Պուտինին, այն ժամանակ, երբ վերջինս դեռ վարչապետ էր, և նամակում գործածել էր Գյուլիստան անունը: Նա համոզված է, որ Զորի Բալայանն իրենից խլել է իր գաղափարը:

Նա համոզված է, որ ճիշտ քայլ կլինի Արցախի հայկական հանրապետությունը տեսնել Ռուսաստանի կազմում` որպես ներքին քաղաքական սուբյեկտ` Հանրապետության կարգավիճակով:

«Ի՞նչ է հարկավոր Հայաստանի Երրորդ Հանրապետությանը, Արցախահայությանը. առաջին հերթին` խաղաղություն, мир и пакой: 25 տարի Հայաստանը դարձավ արյունոտ շահատակությունների թատերաբեմ: Արդյունքում Հայաստանն ընդունեցին կեղծ բարեպաշտներն ու ժողովրդավարները: Այսօր 2 մլն բնակչություն չկա: Ռուսական բանակի ներկայությունը` որպես ներքին քաղաքական սուբյեկտ Արցախում, ոչ միայն կփակի պանթյուրքիզմի ճանապարհը, այլև միակ գարանտը կլինի այսօրվա Հայաստանի Հանրապետության անվտանգության: Մեր անվտանգության սահմանները Օսմանյան Թուրքիայից պաշտպանում է ռուսական բանակը»,- համոզված է Դավիթ Հկաոբյանը: