ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նոյեմբերի 5-ի երեկոյան այցելել է Երևան քաղաքի հիվանդանոցներ` տեսակցելու Մաշտոցի պողոտայում հրահրված միջադեպի արդյունքում տուժած ոստիկանության ծառայողներին և նրանց մաղթել է շուտափույթ ապաքինում, հայտնում է armenpress-ը:
Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում նստացույց իրականացնող Շանթ Հարությունյանի և ցուցարարների հրահրած բախումների հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներով 8 ոստիկաններ տեղափոխվել են մայրաքաղաքի տարբեր բժշկական հաստատություններ: