Ֆրանսիացիները շուտով հնարավորությւոն կունենան թմրադեղեր օգտագործել հատուկ վայրերում: Ակնկալում են, որ թմրադեղեր օգտագործելու առաջին սրահը Փարիզում կբացվի այս ամառ: Գրում է vesti.az կայքը:

Ֆրանսիան կդառնա աշխարհում 9-րդ երկիրը, որտեղ կհայտնվեն նմանատիպ սրահներ: Եվրոպայում նման սրահներ առկա են Նորվեգիայում, Գերմանիայում, Հոլանֆշդիայում, Լյոքսեմբուրգում« Իսպանիայում, Շվեյցարիայում և Նորվեգիայում: Ամբողջ աշխարհում գոյություն ունի թմրադեղերի 80 սրահ:

Սրահը նախատեսված է 200 մարդկանց համար: Այն ստեղծվելու է Gay-Paris կազմակերպության հետ ակտիվ համագործակցությամբ: Փարիզի խորհուրդն արդեն համաձայնել է նախնական աշխատանքներ իրականացնելու համար այդ կազմակերպությանը տրամադրել 38 հազար եվրո: Նախագիծն ամբողջությամբ իրականացնելու համար կպահանջվի 100 հազար եվրո: