«Անցած շաբաթ օրը. առավոտյան հանրապետության գրեթե ողջ տարածքի հոսանքազրկումը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը բացատրեց նրանով, որ մեր էներգահամակարգը անջատվել է իրանական համակարգից. «Դա տեխնիկական խնդիր էր, որը ծագել էր իրանական կողմի հետ...»,- ասել էր նախարարը ՀՀ Աժ-ում 2014 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ պատգամավորների հարցերին պատասխանելիս։

Սակայն Իրանի էլեկտրագծերի կառավարման ընկերության տնօրեն Միրֆաթթահ Ֆաթթահ Ղարահբակը իրանական «Fars» գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ դա պայմանավորված չէ իրանի էներգահամակարգից անջատվելով։ «Նախորդ շաբաթ Հայաստանում էլեկտրաէներգիայի անջատումը կապված է եղել երկրի էլեկտաէներգետիկ ցանցի ներքին խնդիրների հետ»,– ասել է տնօրենը։ Այսպիսով, անցած շաբաթ Հայաստանի հոսանքազրկումը մնում Է առեղծված»,–գրում է Հայկական ժամանակ թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։