«Դատարանը մինչ վերջնական վճիռ կայացնելը բավարարել է ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանի պահանջն ու արգելել demotivator.am կայքի սեփականատեր Էդգար Բարսեղյանին հրապարակել և տարածել հայցվորին վերաբերող որևէ նյութ, և պարտադրել է համացանցից հանել հայցի առարկա հանդիսացող մոնտաժված լուսանկարը»,-այս մասին գրում է «Հրապարակ»-ն ու հավելում, որ պատգամավորը բլոգերից պահանջում է 1 միլիոն 530 հազար դրամ գումար` իր պատիվն ու արժանապատվությունը ոտնահարելու համար, քանի որ նրան մոնտաժել է կիսամերկ կնոջ մարմնի վրա:
Yerevannews.am