Հայ-թուրքական սահմանի բացման նախապայմանները շարունակում են մնալ չփոփոխված:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Թուրքիայի խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի առաջ ելույթ ունենալիս:
Հայաստանը պետք է դուրս բերի զորքերը Ղարաբաղից, որպեսզի սահմանները բացվեն: Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքերն է մեջբերում Gun.az-ը` հղում կատարելով www2.cafesiyaset.com կայքին:
«Մենք լուրջ ջանքեր ենք գործադրում 2015 թվականին ընդառաջ: Մեր պահանջը Հայաստանից Ղարաբաղից զորքերից հեռացնելն է»,- նշել է Դավութօղլուն:
«Եթե դա տեղի ունենա երկուսն էլ թե սահմանները, թե երկաթգիծը կբացվեն և կապերը կընդարձակվեն: Սակայն մենք ցանկանում ենք այն անել Ադրբեջանի հետ միասին»,- ավելացրել է թուրք նախարարը:
Դավութօղլուն այս հայտարարությունը արել է կապված Իգդիրից թուրք պատգամավոր Սինան Օգանի հարցին,թե արդյոք Թուրքիան պատրաստվում է բացել Հայաստանի հետ սահմանը, քանի որ վերջին շրջանում Իգդիրի հատվածում և երկաթգծի կապակցությամբ որոշ աշխուժություններ են նկատվում:
Դավութօղլուն հաստատել է այդ աշխատանքները` նշելով, որ «Մենք իհարկե որոշ ջանքեր ենք գործադրել: Մենք կարող ենք անակնկալ մատուցել Հայաստանին, եթե կարողանանք համոզել Ադրբեջանին»: