Մոսկվայում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցչին հանձնվել է National Geographic Traveler ամսագրի ռուսերեն տարբերակի մրցանակը: Հայաստանը ճանաչվել է լավագույնը «Տարվա բացահայտում» անվանակարգում ամսագրի կողմից կազմակերպած տուրիստական լավագույն ուղղությունների մրցույթում: Այս մասին հաղորդում է Кавказский Узел-ը:
Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել « Лотте Отель Москва » հյուրանոցում: Ընդհանուր առմամբ մրցանակներ են հանձնվել 13 անվանակարգում: Հաղթողները ընտրվել են ամսագրում օնլայն-քվեարկության միջոցով, որին մասնակցել է 65.000 մարդ:
Ինչպես հայտարարել է ամսագրի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Ժելեզնյակը Հայաստանը մրցակիցները անվանակարգում եղել են Կամբոջան և Շրի Լանկան:
Անվանակարգում հաղթող պետության` Հայաստանի ներկայացուցիչ ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչ Էդուարդ Ջամբազյանը իր կողմից նկատել է, որ շատ ուրախ է, որ Հայաստանը դարձել է «Տարվա բացահայտում» ռուս զբոսաշրջիկների համար: «Սակայն մեզ մոտ այնքան դիտարժան վայրեր կան, որ Հայաստանը բացահայտել միայն մեկ այցի ժամանակ հնարավոր չէ և այդ պատճառով ես կոչ եմ անում ձեզ մեր երկիր այցելել ևս մեկ անգամ»,- նշել է Ջամբազյանը: