Քիչ առաջ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ ընդհանուր բաժին հանձնեց Հատուկ քննչական ծառայության պետին ուղղված գրություն: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում նշելով, նա հավելեց, որպեսզի օրենքով սահմանված կարգով քննություն իրականացվի:

«Երեկ ես այցելել եմ ձերբակալվածների պահպանման վայր, և հանդիպել եմ ոչ միայն Շանթ Հարությունյանին, այլ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքերի հետևանքով բոլոր ձերբակալվածներին», - նշեց նա:

Լրագրողի այն հարցին, թե արդյոք պատգամավորը բռնության հետքեր է նկատել, Նիկոլ Փաշինյանն ասաց.«Վնասվածքներ կան, Շանթ Հարությունյանն ասաց, որ կան վնասվածքներ, թե կոնկրետ որ վնասվածքը, ով է հասցրել և ինչ պայմաններում, այդ բոլոր հարցերի պատասխանը պետք է տա հետաքննությունը, հարցաքննությունը», - եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Ստորև կարող եք դիտել YerevanNews.am-ի տեսանյութը.