ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՎՊ նախագահի քվեարկությանն ու կառույցի շուրջ ստեղծված իրավիճակին:

«Երկուշաբթի օրն Իշխան Զաքարյանը կհանդիպի մեր խմբակցության հետ, այն հարցադրումներն ու տեսակետները, որը մենք ունենք , կուղղենք այդ ժամանակ և պատասխաններ կստանանք»:

Պատգամավորը նաև անդրադարձավ այն դիտարկմանը, թե ՎՊ-ի բացահայտումներից հետո Կառավարությունը հայտարարել էր, թե բյուջեի 70 տոկոսի թալան չկա:

Հիշեցնենք, որ դրանից հետո խոսակցություններ տարածվեցին, թե Իշխան Զաքարյանն այլևս չի պաշտոնավարի: Ի պատասխան սրան, ՀՀԿ պատգամավորը նշեց.

«Մեկնաբանություններ կային, թե սա նրա վերջին պաշտոնավարումն է, որովհետև նա համահունչ չի գնում իշխանությանը: Բայց մենք տեսնում ենք, որ որևէ խնդիր չկա», - նշեց նա:

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանը փաստորեն քննադատել է, նա պատասխանեց.
«Իսկ ո՞վ ասեց, որ պաշտոնավորին միայն պետք է գովաբանել: Մենք քննադատում ենք, երբ որ կա նաև որոշակի ոչ ճիշտ գնահատում: Անձի հետ որևէ խնդիր չունենք: Մենք ուզում ենք, որ բյուջեի բացահայտումներն առողջ մթնոլորտում լինեն», - նշեց նա:

Պատասխանելով այն հարցին, թե իրենք կողմ են քվեարկելու, պատգամավորը նախ նշեց, որ հանդիպումից հետո պարզ կլինի, իսկ հետո էլ հավելեց.

«Ենթատեքստը հասկանալով պետք է ասեմ, որ մենք թիմ ենք , և, եթե թիմի ղեկավարը երկրի նախագահն է, և նա առաջադրել է, ապա մենք կողմ ենք քվեարկելու», - նշեց նա:

Պատգամավորը չի կարծում, թե Սերժ սարգսյանի այսպիսի քննադատությունից հետո Իշխան Զաքարնանն այսպիսի բացահայտումներով հանդես չի գա: Հովհաննես Սահակյանի խոսքերով, միայն եղել է առողջ քննադատություն և տեսակետ: