Forbes-ը ներկայացրել է աշխարհում ամենաթանկ բրենդների ամենամյա վարկանիշային աղյուսակը: Երրորդ տարին անընդմեջ աղյուսակը գլխավորում է Apple Corp-ը: 104.3 մլրդ դոլար արժողությամբ բրենդով iPhone արտադրող կազմակերպությունը երկու անգամ առաջ է ընթացել իր մոտակա հետապնդողից` Microsoft-ից, որը 56.7 մլրդ դոլար արժողությամբ բերնդով գտնվում է երկրորդ տեղը: Apple բրենդը անցած 12 ամսվա ընթացքում 20% գնի աճ է արձանագրել, իսկ Microsoft-ը ընդամենը 4%-ով: Լավագույն եռյակը սահմանափակում է Coca-Cola-ն 54.9 մլրդ դոլար արժողությամբ:
Forbes-ի վարկանիշային աղյուսակում մասնակցում են կազմակերպություններ 15 պետությունից և 20 արտադրական կատեգորիայում, որոնք աշխատում են ամերիկյան շուկայում, ինչի պատճառով աղյուսակից դուրս են մնացել բջջային կապի հսկաներ Vodafone և china mobile-ը:

Ցանկում հայտնվում են առանձին արտադրանքների բրենդներ(սափրվելու համար միջոցներ Gillette կազմակերպության Procter & Gamble կորպորացիայի արտադրության), այնպես էլ կորպորատիվ բրենդներ(IBM, Microsoft և այլն): Բրենդի արժեքը սահմանելու համար հաշվի է առվում վերջին երեք տարվա ընթացքում կազմակերպության միջին եկամուտը և այն դերը, որ խաղում են կազմակերպությունները իրենց ճյուղերում:

1. Apple

Բրենդի արժեքը: 104,3 մլրդ դոլար
Տարվա ընթացքում բրենդի արժեքի աճը: +20%

Apple բրենդը հիմնվում է վերջին տարիներին iPhone և iPad արտադրանքների ֆինանսական ցուցիչների նշանակալի դինամիկայի վրա: Միայն վերջին եռամսյակի ժամանակ կազմակերպությունը իրացրել է 33,8 մլն սմարթ հեռախոս, 14,1 մլն պլանշետ և 4,6 մլն Mac համակարգիչներ:

2.Microsoft

Բրենդի արժեքը: 56,7 մլրդ դոլար
Տարվա ընթացքում բրենդի արժեքի աճը: +4%

Բրենդի արժեքը վերջին երեք տարվա ընթացքում շարունակում է կայուն մնալ: Դինամիկայի բացակայությունը բացատրվում է Microsoft-ի անկարողությանը լիակատար կերպով միանալ բջջային հեռախոսների շուկայում գերակայություն սանալու պայքարին: Ֆինանսական ցուցիչների աճը դանդաղում է, սակայն այն շարունակում է մնալ ամենաեկամտբար համաշխարհային կազմակերպություններից մեկը: Microsoft գովազդային բյուջեն կազմում է 2,6 մլրդ դոլար,որը տեխնոլոգիաների բնագավառում խոշորագույներից մեկն է:

3. Coca-Cola
Բրենդի արժեքը: 54,9 մլրդ դոլար
Տարվա ընթացքում բրենդի արժեքի աճը: +9%

2012 թվականին Coca-Cola վաճառել է իր արտադրանքի 13,5 մլրդ փաթեթ,որը 3%-ով ավելի բարձր է քան 2011 թվականին: Արտադրողին նման դինամիկա ապահովել են ԱՄՆ սահմաններից դուրս գտնվող գնորդները: Coca-Cola պաշտոնական էջը Facebook-ում առաջինն է կորպորատից էջերից, որ հավաքել է 50 մլն լայք:

4. IBM

Բրենդի արժեքը: 50,7 մլրդ դոլար
Տարվա ընթացքում բրենդի արժեքի աճը: +5%

IBM կորպորացիան կարողացավ ժամանակին կողմնորոշվել նոր շուկայական պայմաններին և հասցրեց կրկին ձեռք բերել իր բրենդը որպես համալարգչային ծրագրերների և IT-ծառայությունների ենթակառուցվածքների առաջատար մատակարարողի:

5. Google

Բրենդի արժեքը: 47,3 մլրդ դոլար 
Տարվա ընթացքում բրենդի արժեքի աճը: +26%

Google բրենդը ԱՄՆ-ում և շատ ուրիշ պետություններում դարձել է համացանցային որոնում բառի հոմանիշ: Սակայն ի տարբերություն մյուս կազմակերպությունների կալիֆորնյան կազմակերպությունը տարեց տարի ավելի է մեծացնում իր եկամուտները: Բրենդը նաև հայտնի է նորարար արտադրանքներով, ինչպիսիք են անվարորդ ավտոմեքենաները և 3D ակնոցները:

6. McDonald's

Բրենդի արժեքը: 39,4 մլրդ դոլար
Տարվա ընթացքում բրենդի արժեքի աճը: +5%

Չնայած որ շատ սպառողների մոտ McDonald's-ը առաջացնում է անառողջ սնունդի պատկերացում, սակայն նրա եկամուտները տարեց տարի աճում է: Բրենդի ռեստորաններ են հաճախում ամբողջ աշխարհում 69 մլն մարդ: McDonald's ցանցը ընդգրկում է 34.000 կետ 119 պետությունում:

7. General Electric

Բրենդի արժեքը: 34,2 մլրդ դոլար
Տարվա ընթացքում բրենդի արժեքի աճը: +2%

 General Electric բրենդը մեծ պահանջարկ ունի կոնտրագենտների կողմից վերջին տարիների ընթացքում, չնայած համաշխարհային տնտեսությունում անբարենպաստ հանգամանքների: Երրորդ եռամսակյակում կորպորացիաների պատվերների ընդհանուր փաթեթը աճել է մինչև ռեկորդային 229 մլրդ դոլար ցուցանիշների: GE շարունակում է մնալ օլիմպիադների առաջատար հովանավորներից մեկը: Միայն 2008 թվականին Պեկինում անցկացված խաղերը բրենդին բերեցին 700 մլն դոլար էներգետիկայի, առողջապահության և ջրամատակարարման ասպարեզներում շահութաբեր պայմանագրերի:

8. Intel

Բրենդի արժեքը: 30,9 մլրդ դոլար
Տարվա ընթացքում բրենդի արժեքի աճը: -4%

Intel բրենդը միակն է թոփ տասնյակում, ում արժեքը անցյալ տարվա համեմատ նվազել է : Microsoft-ի նման Intel-ը, որը սովոր է գերակա դեր ունենալ համակարգիշների շուկայում, բաց թողեց այն պահը, երբ մարդու համար հաղորդակցության հիմնական միջոցներ դարձան սմարթ հեռախոսները և պլանշետները: Այժմ բրենդը փորձում է հետ բերել կորցրածը, սակայն այն դեռևս մեծ եկամուտ չի բերում կազմակերպությանը:

9. Samsung

Բրենդի արժեքը: 29,5 մլրդ դոլար
Տարվա ընթացքում բրենդի արժեքի աճը: +53%

Բրենդի արժեքի բարձրացման տեմպերով հարավկորեական Samsung Electronics-ը հավասարը չի ունեցել Forbes-ի վարկանիշում: Իսկ վերջին երեք տարվա ընթացքում բրենդը թանկացել է 136%-ով: Նրա ֆլագմանը Samsung Galaxy S4 մեծ ժողովրդավարություն է վայելում սպառողների մոտ: Երորդ եռամսյակում Samsung-ը իրացրել է 81,2 մլն սմարթ հեռախոս:

10. Louis Vuitton

Բրենդի արժեքը: 28,4 մլրդ դոլար
Տարվա ընթացքում բրենդի արժեքի աճը: +16%

Louis Vuitton աշխարհում ամենաթանկ լյուքսային բրենդն է: Այս բրենդի անունով թողարկվում են կաշվե իրեր, պայուսակներ, կոշիկներ, ժամացույցներ, զարդեր և աքսեսուարներ: