22-ամյա կինը ձերբակալվել է` օդանավակայանի արտաքնոցում իր երեխային վաճառելու փորձի համար: Թուրքիայի ոստիկանությունը տարածել է CCTV-ի տեսագրությունը, որտեղ երեւում է,թե ինչպես է 22-ամյա Դինարա Ա.-ն ժամանում Ստամբուլի Սաբիհա Գոքսեն օդանավակայան` իր մոր և սայլակում գտնվող երեխայի հետ,-այս մասին գրում է Փաստինֆոն:

Նույն օդանավայական է ժամանել նաեւ Թուրքիայում ծնված գերմանացի մի զույգ։ Մեքենայի հեռանալուց հետո երևում է, թե ինչպես է կինը խոսում իր բջջային հեռախոսով, ապա զույգը գնում է նրան ընդառաջ: Դինարա Ա.-ն երեխայի հետ մտնում է արտաքնոց, նրա հետևից մտնում է նաեւ մյուս կինը, ով դուրս է գալիս այնտեղից երեխայի հետ: Ըստ Dogan News գործակալության հաղորդման՝ ոստիկանությունը հայտնել է, որ սեպտեմբերի 14-ին կինը համաձայնել է հանձնել երեխային Թուրքիայում ծնված գերմանացի զույգին` 1.000 թուրքական լիրայի դիմաց: Ըստ ոստիկանության աղբյուրների՝ գերմանացի կինը որոշել էր վերադարձնել երեխային, երբ հասկացել էր, որ չի կարող անցնել անձնագրի ստուգումը երեխայի հետ միասին: Ավելի ուշ նա ահազանգել է ոստիկանություն՝ հայտարարելով, որ գտել է երեխային արտաքնոցում: