Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը, որի ընթացքում քննարկվել են ներկուսակցական և ներկազմակերպչական հարցեր: Այս մաիսն նիստից հետո լրագրողներին հայտնեց Էդուարդ Շարմազանովը, հավելելով, որ այդ հարցերի շարքում քննարկվել են նաև ՏԻՄ-ի և Արարատի ընտրութունները:


Անդրադառնալով Արարատի ընտրություններին նա նշեց, որ ակնկալում են ազատ և արդար մրցակցություն, որի ընթացքում արարատցիները կընտրեն իրենց թեկնածուին:

Էդուարդ Շարմազանովը իրեց թեկնածուի շանսերը շատ բարձ է գնահատում:
Լրագրողներից մեկը մեջբերեց Ահմեեդ Դավութօղլուի խոսքերը, թե Հայաստանը և Թուրքիան մինչև 2015թ սահմանը կարող են բացել այն դեպքում, եթե հայերը դուրս գան ԼՂՀ-ից, ԱԺ փոխնախագհը ի պատասխան այս հայտարարությանը նշեց.

«Հայաստանի իշխանությունների կարծիքն այս հարցում անփոփոխ է: Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում անթույլատրելի է ցանկացած նախապայման»,-նշեց Շարմազանովը հավելելով, որ անթույլատրելի է հայ-թուրքական հարաբերությունները կապել Ղարաբաղի հարցի հետ:

Աժ փոխնախագահի խոսքերով հայերը ապրել,  ապրում և շարունակելու են ապրել ԼՂՀ-ում, քանի որ այն մեր սուրբ հողի մի մասն է: