ԵԱՀԿ պատասխանատվության գոտում գտնվող «սառեցված» հակամարտությունների կարգավորման գործընթացում դրական փոփոխություններ կան: Այսպիսի կարծիք է հայտնել կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը ИТАР-ТАСС-ին տված հարցազրույցի ժամանակ:
Նրա խոսքերով կարևոր քայլ է դարձել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման պայմանավորվածության ձեռք բերումը:
«Մենք քննարկումներ ենք իրականացնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի հետ: Ներայումս մենք աշխատում ենք այն բանի վրա, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կայանա: Հուսով եմ, որ մինչև նոյեմբերի վերջ այդ հանդիպումը տեղի կունենա»,- ասել է նա:
«ԵԱՀԿ առաջադրանքը կայանում է նրանում, որ օժանդակի կողմերի մտադրությունը շարժվել քաղաքական կարգավորման ուղղությամբ և չքննարկել այլ այլընտրանքներ»,- ընդգծել է Զանիերը: