Պաղեստինի նախկին առաջնորդ Յասեր Արաֆաթի մահվան պատճառները հետաքննող հանձնախմբի ղեկավար Թաուֆիք Թիրաուին Ռամալայում տեղի ուեցած մամլո կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ Արաֆաթը մահացել է ոչ բնական պատճառներով: Ավելի վաղ պաղեստինյան կողմը ստացել էր շվեցարացի և ռուս գիտնականների հաշվետվությունը, որոնք Արաֆաթի մնացորդների ուսումնասիրություն էին կազմակերպել պարզելու դրանց մեջ ռադիոակտիվ նյութերի պարունակության հարցը: Այս մասին հայտնում է RT գործակալությունը:
«Անց է կացվել հազարից ավել թեստեր, որոնք բացահայտել են տոքսիկ նյութերի բարձր մակարդակ Յասեր Արաֆաթի մնացորդների մեջ»,- հայտարարել է Թիրաուին:

«Ներկայումս մասնագետները չեն կարող հստակ կերպով նշել, թե արդյոք Արաֆաթը մահացել է պոլոնիում-210 կամ այլ նյութի ազդեցության թունավորումից: Պաղեստինցի ղեկավարի սպանության մեջ մեղավորներին պատժելու նպատակով հետաքննությունը շարունակվելու է»,- նշել է Թիրաուին: Հանձնախմբին դեռևս պարզ չէ, թե ինչպես է թունավորող նյութերը հայտնվել Արաֆաթի օրգանիզմում:
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ Արաֆաթի մնացորդների փորձաքննությունը ամենայն հավանականությամբ հաստատում է ռադիոակտիվ պոլոնիումով նրա թունավորման հիպոթեզը: Յասեր Արաֆաթի մնացորդների հետազոտության առաջին արդյունքները ցույց են տալիս նրա ոսկորներում և կաշվի վրա ռադիոակտիվ պոլոնիում-210 բարձր մակարդակ, ինչը խոսում է այն մասին, որ պաղեստինցի նախկին առաջնորդի մահը հնարավոր է թունավորման պատճառ է եղել: