«Ժամանակակից Մուսավաթ» կուսակցության նախագահ Հաֆիզ Գաջիևը քննադատել է Ադրբեջանի Եվրոպական շարժման ղեկավար՝ Ռամին Գաջիլիի արարքները, ով Երևան այցելության շրջանակներում պարել է հայուհու հետ:
Ինչպես հաղորդել է 1news.az-ը, հղում կատարելով Moderator.az-ին, Գաջիևը խոստացել է առանց պատասխանի չթողնել Ռամին Գաջալիի արարքը:
«Մեզ չի սազում պարել ազգի ներկայացուցչի հետ, ում ձեռքերը մինչև բազուկները թաթախված են ադրբեջանցիներով: Հայաստանում Ռամին Գաջալիի զվարճալիքները անպատասխան թողնել ճիշտ չէ: Իրավապահ մարմինները պետք է քննեն այս գործը և ընդունեն համապատասխան քայլեր: Անձամբ ես դիմում են իմ կուսակցության երիտասարդ ակտիվիստներին,որպեսզի վերջիններս մոտակա օրերը ծեծեն Գաջալիին»,- ասել է Գաջիևը:
Գաջիլին ի պատասխան հայտարարել է, որ Գաջիևի սպառնալիքներին իր համար անակնկալ չեն եղել:
«Համոզված եմ, որ «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցության ղեկավարը չի կարող կյանքի օծել այդ սպառնալիքները, ինչպես նաև բոլոր խոստումները, որ հայտարարել էր ավելի վաղ»,- ընդգծել է Ադրբեջանի եվրոպական շարժման ղեկավարը:
Հիշեցնենք, որ այս Գաջիևը սպառնացել էր կտրել ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի ականջը վերջինիս «Քարե երազներ» գրքի համար: