Երկու օրվա ընթացքում Sportbox.ru կայքի այցելուները ընտրել են Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի լավագույն գոլը: Արդյունքում առաջին հորիզնոկանում է հայտնվել Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը:
«Կուբանի» դարպասներին Յուրա Մովսիսյանի գոլի համար քվեարկել է հարցվածների 30%-ը: Նրան հետևում է կրկին Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Խուրադոյի գոլը «Դինամոյի» հետ խաղի ժամանակ: Երրորդ տեղում է հայտնվել «Վոլգայի» կիսապաշտպան Անտոն Պուտիլոն:Նրանց հետևում են «Զենիթի» հարձակվող Հալկը և «Դինամոյի» հարձակվող Անդրեյ Վորոնինը: