«Ժամանակը» գրում է, թե Արթիկ քաղաքում արդեն մեկ տարուց ավելի է ՀԷԿ է գործում, որ կառուցվել է քաղաքի խմելու ջրի պաշարների վրա։ «Արթիկ 1» կոչվող ՀԷԿ-ը շահագործում է «Արթիկ ՓՀԿ» ՍՊԸ-ն, որը, հավաստի տեղեկություններով, պատկանում է ջրային կոմիտեի նախկին պետ Սուրեն Սահակյանին եւ ԲՀԿ-ական պատգամավոր Մուշեղ Պետոյանին։
Բնակիչները բողոքում են, որ առանց այն էլ իրենք օրվա ընթացքում մի քանի ժամ են ջուր ստանում, իսկ ՀԷԿ-ի կառուցումից հետո զրկվել են նորմալ ջրամատակարարումից։ Բացի դա, բնակիչների խոսքերով, ՀԷԿ-ի գործունեության հետեւանքով խմելու ջրի որակը վատացել է, քանի որ ՀԷԿ-ով անցնելով՝ խմելու ջուրը «հարստացվում» է բազմաթիվ թունավոր նյութերով։
Փորձեցինք Մուշեղ Պետոյանից ճշտել, թե որպես ազգընտիր չի՞ անհանգստանում բնակիչների առողջության համար, սակայն ԲՀԿ-ական պատգամավորը նախահարձակ եղավ եւ հերքեց, թե ինքը կապ ունի այդ ՀԷԿ-ի հետ։
Իսկ երբ մենք շարունակեցինք մի քանի այլ ճշտող հարց եւո տալ, ԲՀԿ-ականը բորբոքվեց եւ ըստ էության խոստովանեց, որ ՀԷԿ-ն իրեն է պատկանում։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: