Անցած շաբաթ ԱՄՆ մի շարք նահանգներում և խոշոր քաղաքներում տեղի են ունեցել նահանգապետի ընտրություններ: Չնայած նախագահական ընտրություններին կա դեռևս երեք տարի, սակայն սոցիոլոգները արդեն այժմ կանխատեսում են դրանց արդյունքները` հնարավոր հաղթող համարելով Հիլարի Քլինթոնին:
Ինչպես հաղորդում է Վաշինգթոնից Укрінформ-ի թղթակից Նատալիա Կոստինան Նյու Ջերսիի նահանգապետի ընտրության օրը անց են կացվել էքսիթ փոլներ ոչ միայն նահանգաետի թեկնածուների նկատմամբ վերաբերմունքի, այլ նաև 2016 թվականին նախագահական մրցավազքում մրցակցության մասին:
NBC News-ի էքսիթ-փոլը ցույց է տվել, որ եթե այժմ նախագահական աթոռի համար պայքարեին հանրապետական կուսակցությունը ներկայացնող Քրիս Քրիսթին և Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Հիլարի Քլինթոնը, ապա տվյալ նահանգում հաղթանակը կշնորհվեր նախկին պետքարտուղարին:
Ընտրություններից բավական առաջ նախկին առաջ տիկինը շարունակում է մնալ դեմոկրատական կուսակցության ամենահավանական թեկնածուն, նկատելիորեն առաջ անցնելով մյուս թեկնածուներից, այդ թվում ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենից:
Մեկ ամիս առաջ Կվինիպիակ համալսարանի կողմից անցկացրած սոցհարցման համաձայն դեմոկրատների 61%-ը ցանկանում է երկրի նախագահ տեսնել Քլինթոնին, իսկ Բայդենին ընդամենը 11%-ը:
Այդ նույն հարցման համաձայն Քլինթոնը Քրիս Քրիսթիից առաջ է ընթացել 13%-ով, իսկ մյուս հանրապետականների նկատմամբ առավելությունը ավելի նկատելի է եղել Տեդ Կրուզից 23%-ով, իսկ Ռենդ Պոլի նկատմամբ 27%-ով: