Նոյեմբերի 8-ին Ադրբեջանում կասկածելի միջադեպի վերաբերյալ գրեթե բոլոր լրատվամիջոցներով լուրեր էր տարածվել` երկրի հարավային Բեյլագանի շրջանում տանկը ներխուժել է ավտոբուսի մարդաշատ կանգառներից մեկը` գետնին հավասարեցնլով այն, ապա ավտոմեքենաների վրայով անցնելով՝ ընկել ջրանցքը, ինչը նկարահանել էին անցորդները և տեղադրել համացանցում։
     Նույն օրը, ավելի ուշ, ԱՊԱ գործակալությունը հարապարակել էր միջադեպի մանրամասները` հղում անելով այդ տարածաշրջանի զորամասին, թէ ինչ մակնիշի տանկ էր, դեպքի ամսաթիվը` նոյեմբերի 7, երթուղին և այլն:
Իսկ այսօր, նույն ԱՊԱ-ն տարածել է ՊՆ –ի մամուլի ծառայության հայտարարությունը. «Այդ հաղորդագրությունները ապատեղեկատվություն են և ունեն այլ նպատակ»:
    Դուրս է գալիս, որ Ադրբեջանի ՊՆ-ն հերքում է ոչ միայն նկարահանված փաստերը, այլ նաև իրենց առնչությունը դրան:
Այսինքն պատահար այդ ճանապարհին չի եղել, եթե եղել է, ապա տանկ չի եղել, նույնիսկ եթե տանկ է եղել, ապա հաստատ իրենցը չէր, ճանապարհն էլ, կանգառն ել, ջարդված մեքենաներն էլ իրենցը չէին և այդ ամենը հայկական հատուկ ծառայութունների սարքածն է - գրում է haqqin կայքը:
       Հետաքրքիր է, թե ում վրիպումն էր` ԱՊԱ-ի թէ ՊՆ –ի մամուլի ծառայության:
       Եթե ՊՆ-ինը, ապա դա ավելի լուրջ հարցեր է առաջացնում: Ստացվում է, որ մամուլի ծառայության ղեկավարության փոփոխությունը նորանշանակ նախարարի կողմից ոչ մի դրական տեղաշարժ չի տվել և շարունակվելու է «բաց տեղեկատվության սկզբունքով աշխատանքը հասարակության հետ»:

                                                                                     Դավիթ Սոֆիյան