Պետերբուրգցի նկարիչ Պյոտր Պավլենսկին սեռական օրգանները մեխել է Մոսկվայի Կարմիր հրապարակում: Այս մասին հայտնում է Грани.ру կայքը:
Ակցիան նվիրված է եղել ՆԳՆ աշխատակիցների օրվան: Դեպքի վայր ժամանած ոստիկանները նկարիչին ծածկել են սավանով, իսկ այնուհետև ձերբակալել:
2013 թվականի մայիսին էլ նա փշալարերով փաթաթված ակցիա էր կազմակերպել Սանկտ Պետերբուրգի խորհրդարանի առաջ: Այդ ժամանակ նա մի քանի օր անց էր կացրել ոստիկանությունում և բժշկական փորձաքննության էր ենթարկվել, սակայն դրա արդյունքում նրան ճանաչել էին ողջամիտ: Այնուհետև նկարիչին բաց էին թողել առանց մեղադրանքներ հարուցելու:
2012 թվականի հուլիսին Պավլինսկին կարել էր բերանը և դուրս եկել Կազանի սուրբ տաճարի մոտ իր պաշտպանություն Pussy Riot-ի: