Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր՝ նոյեմբերի 11-ին, Փարիզում կմասնակցի ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, որտեղ նույն օրը նախատեսված է նրա ելույթը։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 12-ին Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Ժնեւ, որտեղ ելույթ կունենա Ժնեւի համալսարանում։

Նոյեմբերի 14-ին նախարար Նալբանդյանը Ստրասբուրգում կնախագահի Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նիստը: