Տարբեր մարդիկ դարձել են «հայերից լավագույնը» երկրպագուների վանկարկումների հերոս: 90-ականների վերջին «Զենիթի» երկրպագուների մոտ հայերից լավագույնը «մեր պաշտպան Հովսեփայանն էր»: Այժմ «Սպարտակի» երկրպագուները այդ մասին երգում են Յուրա Մովսիսյանի պատվին, ով «Զենիթի» հետ խաղի ժամանակ դարձավ հեթ-տրիկի հեղինակ: Ներկայումս Մովսիսյանը ոչ միայն Ռուսաստանի առաջնությունում հանդես եկող լավագույն հայ ֆուտբոլիստն է, այլ նաև «Սպարտակի» և Ռուսաստանի ամբող առաջնության լավագույն ռմբարկուն է, կարմիր-սպիտակների ամենակայուն և լավագույն խաղացողը և անկասկած Պրեմիեր Լիգայում լավագույներից մեկը:
Այժմ քչերն են հիշում, որ 2012 թվականի դեկտեմբերին «Սպարտակի» ղեկավարությունում տարաձայնություն կար գնել թե չգնել Մովսիսյանին «Կրասնոդարից»: Տնօրենների խորհուրդի անդամ Ջևան Չելոյանցը համոզեց, որ հենց այդ հարձակվողի կարիքը ունի ակումբը: Բոլոր կասկածանքները, որ նրան իսկապես արժեր ձեռք բերել վերացել են:
Սա «Սպարտակի» կազմում Յուրայի երկրորդ հեթ-տրիկն է: Առաջինը եղել էր «Տերեկի» դեմ դեբյուտային խաղի ժամանակ, ինչից հետո նա աչքի ընկավ մեկ գոլով «Ամկարի» դարպասներին: Սակայն դրանից հետո որոշակի անկում և անվստահ խաղ ցույց տվեց Մովսիսյանը այս խաղաշրջանի սկզբին, երբ հայ ֆուտբոլիստը գլխավոր հարձակվողի մրցակցությունում պարտվեց Էմանուել Էմենիկեին: Սակայն աշնան սկզբում հարձակվողը մեծ աճ արձանագրեց:
Անկասկած Յուրան իր կարիերայում լավագույն մրցաշրջանն է անցկացնում: Երբեք նա այսքան շատ գոլ չի խփել: Նախկինում Մովսիսյանին բնութագրում էին որպես արագ, ուժեղ, խաղին տրամադրված և պայքարող հարձակվողի, ով շատ է աշխատում ակումբի համար, սակայն գոլեր է խփում միայն միջին և ցածր դիրքեր զբաղեցնողներին: Այժմ պատկերը լիովին տարբեր է: 17 խաղ 14 գոլ, որից 12-ը առաջնությունում, իսկ երկուսը Եվրոպայի Լիգայում: Հատկապես աչքի ընկնող խաղ է ցույց տալիս Մովսիսյանը սեպտեմբերի սկզբից:
Այսպիսի պատկեր կարելի է տեսնել Յուրայի մոտ նաև ազգային հավաքականում: Այս տարվա հունիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում չորս պաշտոնական խաղում նա չորս գոլ է խփել և գոլային փոխանցման հեղինակ դարձել և այդ գոլերը ոչ թե ինչ-որ թույլ հավաքականների, այլ Բուլղարիային, Դանիային և Իտալիային:
Ինչպես գրում է Спорт Экспресс-ը Յուրա Մովսիսյանը կարողացել է իր ակումբում հաղթել գլխավոր հարձակվողը լինելու մրցակցությունը: Այսպես ակումբի նախկին հարձակվողներ Էմենիկեն, Արին, Վելիտոնը և Ձյուբան տարբեր պատճառներով այլևս ակումբում չեն, Ուորիսը միշտ պահեստայինների նստարանին է, իսկ Բարիոսը հանդես է գալիս միայն որպես երկրորդ հարձակվող:
Հոդվածի վերջում լրագրողը եզրակացնում է, որ եթե այսպես շարունակի Մովսիսյանը «Սպարտակը» մեկ այլ խնդրի առաջ է կանգնելու ինչպես թիմում պահել վերջինիս, քանի որ անկասկած նրան ձեռք բերելու որս կսկսվի: