Այդպիսի ընտրախախտումների , ընտրակաշառքների դեպքեր չէին գրանցվել նույնիսկ համապետական ընտրությունների ժամանակ: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով երեկ Արարատում կայացած քաղաքապետի ընտրություններին, նման տեսակետ արտահայտեց ԱԺ ԲՀԿ քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ երեկ Արարատի քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀՀԿ թեկնածու Հայկ Հայկյանը, ում մրցակիցը ԲՀԿ-ից Մանվել Բարսեղյանն էր:
Նաիրա Զոհրաբյանի խոսքերով, երեք հարյուր ձայնով հաղթելը աննախադեպ հաղթանակ չէ: «Եթե ՀՀԿ-ն երեք հարյուր ձայնի տարբերությունը համարում է աննախադեպ հաղթանակ, ապա պետք է ասենք, որ իրենք աննախադեպ հաղթել են», - նշեց նա:

Անդրադառնալով իրենց կողմից ընտրակաշառքների բաժանման մասին լուրերին, նա նշեց, որ նմնա բան չի եղել և իրենք չէին էլ կարող դա անել, և այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
YerevanNews.am-ի այն հարցին, թե իրենց կոմից ներկայացված ընտրախախտումնրի մասին բողոքներն ինչ ընթացք են ստացել, նա պատասխանեց. «Ես չգիտեմ էլ թե որոնք ինչ ընթացք են ստացել, միևնույն է դա ոչինչ չի փոխի: Ես չեմ էլ կարծում, որ ինչ-որ բան պետք է բողոքարկենք», - նշեց նա:

Մեր ճշտող հարցին, թե դա նշանակում է, որ իրենք չեն բողոքարկի, նա արձագանքեց. «Ոչ, ինչի համար: Արդեն հայտնի թևավոր խոսք կա՝ բողոքարկեն որ ի՞նչ լինի»: