168.am-ը գրում է`
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչն այսօր այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող դերասան Վարդան Պետրոսյանին: ՄԻՊ խոսնակ Նաիրա Կարմիրշալյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ Վարդան Պետրոսյանին հանդիպել է մարդու իրավունքների պաշտպանի ազատազրկվածների հարցով խորհրդական Երանուհի Թումանյանցը: Նաիրա Կարմիրշալյանի խոսքով՝ բժիշկները Ե. Թումանյանցի հետ հանդիպման ընթացքում ասել են, որ դերասանի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: «Անձամբ ինքը՝ Վարդան Պետրոսյանը, իր վիճակն արդեն լավ էր գնահատում, ասում էր՝ երեկվա հետ համեմատած արդեն բավականին լավ է իր վիճակը: Չնայած դեռ անկողնային պառկած էր, բայց համեմատաբար լավ էր իր վիճակը: Չէր բողոքում վարչակազմի վերաբերմունքից, բուժօգնությունից: Իր խոսքով՝ ամեն ինչից գոհ էր»,- մեզ հետ զրույցում ասաց ՄԻՊ խոսնակը: Նաիրա Կարմիրշալյանն ասաց, որ այսօր «Դատապարտյալների հիվանդանոց» կատարած իրենց այցի հիմնական նպատակն էր՝ տեսնել՝ արդյոք բոլոր միջոցներն ու անհրաժեշտ պայմաններն ապահովվա՞ծ են Վարդան Պետրոսյանի համար, թե՞ ոչ. «Ինքը ոչնչից չբողոքեց»,- ասաց Նաիրա Կարմիրշալյանը :