ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, երկուշաբթի օրը ելույթ ունենալով համաշխարհային կազմակերպության Գլխավոր Ասամբլեայում, հաստատել է, որ Սիրիայի հարցով միջազգային համաժողովը Ժնևում պետք է տեղի ունենա մինչև այս տարվա ավարտը:
«Մենք շարունակում ենք աշխատել մինչև այս տարվա ավարտը այդ համաժողովի գումարման ուղղությամբ»,- նշել է Պան Գի Մունը և ավելացրել, որ սիրիացիների նկատմամբ բռնություններին և ցավերին վերջ տալու համար անհրաժեշտ է համապարփակ և անձամբ սիրիացիների կողմից տարվող քաղաքական գործընթաց:
Երկուշաբթի օրը Սիրիական հեղափոխականների և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիան հայտարարել էր, որ մասնակցություն կունենք համաժողովին այն պայմանով, եթե երկրի նախագահ Բաշար Ասադը իր լիազորություններից հրաժարվի և այն հանձնի անցումային կառավարությանը:
Սիրիայում կարգավիճակը կարգավորելու նպատակով ստեղծված «Ժնև-2» համաժողովը, որտեղ 2011 թվականին սկսված զինված բախումների զոհ է դարձել 100 հազար մարդ, գումարվում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախաձեռնությամբ: Ավելի վաղ ՄԱԿ-ի և արաբական պետությունների լիգայի հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին հայտարարել էր, որ համաժողովը հնարավոր է տեղի ունենա միայն սիրիական ընդդիմության մասնակցությամբ, որի ներկայացուցիչների մի մասը հասկացնել է տվել, որ մտադիր չէ մասնակցել բանակցություններին: