«Հայ ազգային կոնգրես» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների համագործակցությունը մի յուրահատկություն ունի, չնայած երկու քաղաքական ուժերը վերջին մեկուկես-երկու տարվա ընթացքում հատկապես խորհրդարանական ձևաչափով բավական սերտորեն համագործակցում են միմյանց հետ, սակայն կուսակցությունների առաջնորդներն իրար «երես չեն տեսել»։ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Գագիկ Ծառուկյանն այս ողջ ընթացքում անձամբ ոչ մի անգամ չեն հանդիպել ո՜չ պաշտոնական, ո՜չ էլ մասնավոր ձևաչափերով։
«Ժողովուրդ»–ը երեկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին հարցրեց, թե ինչպես է ստացվել, որ գործընկեր կուսակցությունների ղեկավարները մինչև հիմա չեն հանդիպել իրար։ «Կարևորը՝ համագործակցությունը ստացվում է»,–պատասխանեց նա։ Նկատենք, որ ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի նախագահները նույնիսկ իրենց հարազատ կուսակցության անդամներից մեկ-երկուսի հետ են շփվում։ Մյուսները ստիպված են «հերթագրվել»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Լևոն Տեր-Պետրոսյաննն ու Գագիկ Ծառուկյանը չեն հանդիպել
