Թուրքիան խնդրել է Շվեցարիայի օժանդակությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, որպեսզի Անկարան կարողանա կարգավորել հարաբերությունները Երևանի հետ: Այս մասին գրում է թուրքական Today's Zaman պարբերականը՝ հղում կատարելով Թուրքիայի ԱԳՆ աղբյուրներին:
Հոկտեմբերի կեսերին Շվեցարիա կատարած այցի ժամանակ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր իր շվեցարացի գործընկերոջը, որը Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, սակայն միայն այն դեպքում, եթե Հայաստանը իր զորքերը դուրս բերի Ադրբեջանի «բռնազավթած տարածքներին»: Դավութօղլուն հայտարարել է, որ եթե Շվեցարիան համոզի Հայաստանին անել դա, ապա Թուրքիան կբացի սահմանները: Համաձայն աղբյուրի շվեցարական կողմը համաձայնվել է Դավութօղլուի առաջարկության հետ:
Դավութօղլուն հավաստիացրել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները կարևոր է Թուրքիայի համար և Անկարան ջանում է գտնել նոր գաղափարներ և լուծումներ կապերի զարգացման մասին: Նա ակնարկել է, որ Թուրքիան մեծացնելու է հարևանի հետ հարաբերությունների կարգավորման համար հետազոտությունները մոտակա օրերը:
Համաձայն աղբյուրների Թուրքիան մտադրված է լավացնել հարաբերությունները Հայաստանի հետ մինչև Յայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը 2015 թվականը: Անկարան և Երևանը մշակել էին ճանապարհային քարտեզ, երբ ստորագրեցին հարաբերությունների կարգավորման արձանագրություններ 2009 թվականին: Դավութօղլուն շվեցարական կողմին հայտարարել է.« Եթե Հայաստանը սկսի զորքերի դուրս բերումը բռնազավթած տարածքներից և ներկայացնի զորքերի դուրս բերման գրաֆիկ, որը կհաստատվի Բաքուն, մենք պատրաստ ենք իրականացնել արձանագրությունները: Մենք սպասում ենք Ձեր օժանդակությունը, որպեսզի համոզել Հայաստանին»: Պարբերականի աղբյուրը հավաստիացնում են, որ Թուրքիան փակել է սահմանը Հայաստանի հետ ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ նրան հարակից յոթ շրջանների «բռնազավթման» պատճառով: Ադրբեջանը հայտարարել է, որ դեմ չէ հայ-թուրքական սահմանի բացման համար, եթե Հայաստանը զորքերը դուրս բերի 5 շրջանից: «Երևանը նույնպես հայտարարում , որ պատրաստ է դուրս բերել զորքերը 5 շրջանից»,- հավաստիացնում է թուրքական պարբերականի աղբյուրը: