Իր երորդ « Artpop » ալբոմի թողարկման նախօրեին էքսցենտրիկ ամերիկացի երգչուհի Լեդի Գագան Նյու Յորքում կազմակերպել է պրեզինտացիա, որտեղ հանդիսատեսներին զարմացրել է իր հագուստով:

Այս անգամ երգչուհին, ով վերջերս հայտարարել է, որ շուտով թռնելու է տիեզերք և երգելու այնտեղի,ց ցուցադրել է իր առաջին թռչող հագուստը: Այն կոչվում է Volantis, որը բաղկացած է ֆրանսիական voler(ճանճ) և առասպելական հին հունական atlantis ("Ատլանտիդա") բառերից:

Volantis-ը իրենից ներկայացնում է մեծ կոնստրուկցիա, որը բաղկացած է մարդու հասակ ունեցող օդաչուի «խցիկից», որի ծածկոցը ունը սպիտակ հագուստի տեսք, ինչպես նաև վերևում ամրացված վեց մխոցային շարժիչներից, որոնից յուրաքանչյուրը ունի կես մետր երկարություն և շուրջ մեկ մետր տրամագիծ: Complex ամսագրի տվյալներով զգեսը թռչում է 50 վոլտանոց մարտկոցներից:

Երգչուհին համարձակ կերպով ցուցադրել է ինչպես է աշխատում ապարատը, հագել է սպիտակ գլխարկը, նստել խցիկի մեջ և բարձրանալով շուրջ մեկ մետր տաս մետր տարածություն է անցել: Թռիչքի ժամանակ հագուստը շատ բարձր ձայն է արձակել, որը նման է ճանճի կողմից արձակած ձայնին:

«Ես ցանկանում եմ, որ այսօր նվիրվի այն բանին, որը շատ կարևոր է ինձ համար: Դա ամբողջ աշխարհի երիտասարդությունն է»,- հայտարարել է Լեդի Գագան: Նրա խոսքերով Volantis-ը երիտասարդության ազատ ոգու արտահայտումն է և նվիրված է ամբողջ աշխարհում նրա ներկայացուցիչներից: