Նրա աշխատանքը ամբողջ ազգն ա տեսել, շատ ուրախ ենք, որ նորից մեր նախագահը վստահել է: Միշտ ինքը բացահայտ խոսում ա ամեն ինչի մասին,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսպես գնահատեց ՀՀԿ-ական պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանը ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի գործունեությունը:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյո՞ք պաշտոնյան իրավունք ունի նման կարգի դղյակ ունենալ, ինչպիսին Իշխան Զաքարյանն ունի, նա պատասխանեց.
«Ինչի՞ չունի: Ինչի պաշտոնյան պիտի սովա՞ծ մնա, հլը ասա՝ տենամ: Լավ ընգերներ ունի, լավ շրջապատ ունի, լավ մարդ ա Իշխանը, սաղս էլ օգնել ենք, տունը ի՞նչ ա, որ չսարքի, մեր նման ընգերներ ունի»:
Իսկ ժողովրդի մասին ո՞վ պետք է մտածի, հետաքրքրվեցին լրագրողները.
«Զաքարյան Իշխանը էթա ժողովրդին ի՞նչ անի: Ասենք՝ Իշխանի տունը ծախին՝ կերան, հետո ի՞նչ պտի ըլնի: Բայց խի՞ չունենա աղջիկ ջան, ջահել աղջիկ ես, խի՞ ես էդքան վատ տրամադրված: Լավին տեսեք, լավին գնացեք, լավ մարդ առեք, հարուստ տղա առեք…»,-լրագրողին հորդորեց Սարոյանը:
Գեներալ Սեյրան Սարոյանին հարցրին, թե պաշտոնյաներն ինչի՞ հաշվին են այդչափ ունեցվածք դիզում:
-Այ մարդ, խելացի են, աշխատում են՝ դիզում են: Բիզնես ունեն, բան ունեն մարդիկ: Իշխանի պաշտոնից ի՞նչ փող, զավոդ ա, ինչ ա, որ փող ըլնի: Զաքարյանը չեք տեսնում, ում մասին, ոնց ուզում խոսում ա: Համ էլ մի մոռացեք՝ երկրապահ ա: Իշխան Զաքարյանը հո դատախազ չի քո համար: Իշխանի մասին ով վատ բան գրի՝ ամոթ իրան»: